• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
08.09.2018 | 12:38

Շնորհավոր Սրբուհի Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առթիվ առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Տոնը հրաշալի առիթ է Ս. Տիրամոր կերպարին անդրադարձ կատարելու, նրանից օրինակ վերցնելու և մայրությունը մեծարելու համար

 Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Եկեղեցական տոնացույցում այն անշարժ տոն է` միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է:


Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով:

 

Սիրելի´ ընթերցողներ, այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորում ենք ամենքիս, մասնավորաբար՝ բոլոր հայուհիներին՝ մեր մայրերին ու քույրերին: Մաղթում ենք, որ Ս. Տիրամոր բարեխոսությամբ մեր Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի ձեզ, խաղաղ ու բարօր լինեն ձեր կյանքի բոլոր օրերը, հաղթանակներով ու մեծ ձեռքբերումներով առատ լինի ձեր ընթացքը:

Աղօթք առ սրբուհի Աստուածածինն
Անկանիմք առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ`բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /