• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
08.09.2018 | 13:40

Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հավասարեցնել կարգապահական գումարտակում պատիժների 1.5 օրվան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է նախնական կալանքի տակ պահելու 1 օրը հավասարեցնել կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայում գործող մեկ օրվա փոխարեն։

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում եւ պահման այլ ավելի խիստ պայմաններ։

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս եւ ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։ Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ։

Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման եւս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ եւ ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի եւ ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։

Առաջարկվում է սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2017 թ. հունվարի 1-ից հարուցված բոլոր քրեական գործերի վրա։

Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Մյուս կողմից՝ հարյուրավոր դատապարտյալների եւ նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսեւորումը կլինի»,- ասվում է գրառման մեջ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /