• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Աշխարհի ձայն, Լրահոս
08.09.2018 | 17:30

Հայ երեխաները, ովքեր պետք է Նիդերլանդներից արտաքսվեին Հայաստան, կրկին թաքնվել են

 

Հայազգի քույր և եղբայր, 12 և 13 տարեկան Լիլին և Հովիկը, ում սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներից պետք է արտաքսեին Հայաստան, կրկին թաքնվել ենԱյս մասին հայտարարել է Նիդերլանդների կառավարության մամուլի խոսնակը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Նիդերլանդների գրասենյակը

Արդարադատության նախարարության խոսնակ Մարտին Մոլենբիկը սեպտեմբերի 8-ին հաղորդել է, որ անչափահաս երեխաները, որոնք նույնականացվել են միայն որպես Լիլի և Հովիկ, լքել են խնամատար տունը և թաքնվել, որտեղ նրանք մնացել էին գիշերն այն բանից հետո, երբ Ամստերդամի դատարանը մերժել էր նրանց վերջնական հայտը՝ կասեցնելու իրենց արտաքսումը

Երեխաները Նիդերլանդներ էին գնացել իրենց մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ 2008-ին Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017-ին: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է 2017-ին, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Երեխաները երբեք Հայաստանում չեն եղել և չեն խոսում հայերեն: Նրանց դատապաշտպանը վիճարկել է, որ երեխաների մայրը ի վիճակի չէ նրանց մասին հոգ տանել պատշաճ կերպով:  

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել էր, որ երկրից հայազգի երկու երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը համարվում է երեխաների հիմնարար իրավունքների խախտում: Օմբուդսմենը մտահոգություն էր հայտնել երեխաների ապրելու վայրի և դպրոցի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Օմբուդսմենը նկատել էր, որ երեխաների ապագան Նիդերլանդներում է, այս հարցը նա քննարկել է արդարադատության նախարար Մարկ Հարբերսի հետ: Վերջինս իրավունք ուներ երեխաներին տրամադրել բնակության իրավունք, սակայն մինչ օրս հրաժարվել է դա անել:

Խնդրին անդրադարձել էր նաև Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ էր արել թույլ տալ երեխաներին մնալ: Չնայած բոլոր արձագանքներին՝ երեխաները Հայաստան պիտի արտաքսվեին սեպտեմբերի 8-ին:

 


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /