• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
08.09.2018 | 19:41

Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունները

Հեղինակ՝ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵՅԱՆ 

   Մոսկվայում արդեն ավարտված Փաշինյան-Պուտին սեպտեմբերի 8-ի հանդիպումը, թերևս, ամենակարևոր քաղաքական իրադարձությունն էր, որը տեղի ունեցավ վերջին 4 ամիսների ընթացքում։ Այդ կարևորությունը պայմանավորված էր ոչ միայն երկու պետությունների միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգով, այլև այն խնդիրներով, որոնք կուտակվել էին անցած ամիսների ընթացքում։

Հիշեցնենք, որ, հատկապես, ՀԱՊԿ քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովի ձերբակալումից հետո, երկու պետությունների միջև, հստակ կերպով, նկատվեց սառնության նշաններ, որոնք արտահայտվեցին նաև նրանով, որ Ադրբեջանը օգտնվելով ստեղծված իրավիճակից՝ փորձեց կարևորել իր դերը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունում։ Այս պայմաններում՝ ներհայաստանյան որոշակի խառնակ իրավիճակից օգտվելով, ակտիվացել էին ադրբեջաանամետ լոբբիստական կառույցները, որոնք ռուսական ԶԼՄ-ներով հակահայկական քարոզ էին տանում։

Կարիք չկա նշելու ռազմավարական այն մեծ նշանակությունը, որ ունի Հայաստանի համար՝ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները արտահայտվում են, հատկապես, երեք ուղղություններում՝ անվտագություն, արտաքին առևտրաշրջանառություն և էներգետիկա։

Ռուսաստանը մեր հիմական արտաքին առևտրային գործընկերն է, դեպի այդ պետություն է գնում հայկական արտահանման մոտ 30%-ը, ու ամենակարևորն այն է,  որ դա կազմում է հայկական գյուղմթերքի և պատրաստի ապրանքի առյուծի բաժինը։ Ռուսաստանը հանդիսանում է  Հայաստանի էներգետիկ շուկա՝ ամենախոշոր ներդրողը, սահմանին ՀՀ-ին գազ վաճառելով 150 դոլարով՝ ինչը ամենաէժանն է տարածաշրջանում ու, ընդհանրապես, միջազգային շուկայում։

Սակայն կարևորը հարաբերություններն են անվտագության՝ հատկապես, պաշտպանական բնագավառում։ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին ոչ միայն միևնույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, այլև հանդիսանում է այդ կառույցի հիմնադիրներից մեկը։ Կան նաև գործող երկկողմ՝ ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրեր, համաձայն որոնց, Հայաստանն այս բնագավառներում խորացված հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ։

Հարաբերությունների նման որակը հնարավորություն է տալիս մեր պետությանը էժան՝ ներռուսաստանյան գներով, զենք և զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից։ Բացի այդ, ստեղծվել են համատեղ ռազմական միավորներ, հակաօդային պաշտպանության համատեղ զորամասեր ևայլն։ Ռուսաստանը և Հայաստանը միասին իրականացում են նաև ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանների վերահսկում ու, վերջապես, Գյումրիում է գտնվում ռուսական 102-րդ ռազմական բազան, որը միակն է Հարավային Կովկասում։

Սրանք միայն մի մասն ե,  սակայն հիմնական ուղղություններն են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, հետևաբար, հստակությունը և կազմակերպվածությունն այդ հարաբերություններում ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար։

ՀՀ նոր կառավարությունը՝ հանձինս վարչապետ Փաշինյանի, պարտավոր է նոր մակարդակի բարձրացնել այս հարաբերությունները, և թույլ չտա սխալներ, որոնցից կօգտվեն մեր թշնամիները՝ հանձինս Ադրբեջանի և Թուրքիայի։



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /