• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
08.09.2018 | 21:33

Բարդ առաջադրանքն ավարտված է, տեսադիտարկման համակարգը տեղադրվեց, կեցցե՛ն մեր hզոր տղաները. գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյան (բացառիկ լուսանկար գերեվարված Շահումյանից)

 

 «Բարդ առաջադրանքն ավարտված է, կեցցե՛ն մեր Հզոր տղաները, բարի և անվտանգ ծառայություն մեր Արծիվ տղաներին»,-ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ:

 Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է կապի և տեսադիտարկման համակարգերի տեղադրմանը:

 

Գեներալ-լեյտենանտը հատուկ ՀԱՅ ՁԱՅՆ-ին քիչ առաջ փոխանցեց հետևյալ տեղեկատվությունը.

 «Ինչպես ամբողջ առաջնագիծն ենք կահավորել կապի և տեսադիտարկման համակարգերով, նույն կերպ արվել է նաև այս տեղանքում: Այն գտնվում է 3300մ բարձրության վրա, տղաները  այծի կածաններով են առաջ շարժվել: Այնքան  բարձր դիրքում էին մեր  տղաները, որ  ծիածանն իրենցից ցածր էր գտնվում: Մեր հերոսները շատ բարդ աշխատանք կատարեցին»:

 

Արշավիր Ղարամյանն ասաց, որ դեռևս մեկ տարի առաջ են սկսվել աշխատանքները,  ու քանի որ տեղանքը դժվար անցանելի էր, փորձել են գտնել հնարավոր լուծումներ, ինչը, բարեբախտաբար, մեր տղաներին հաջողվել է.

 

«Վերջին շաբաթվա ընթացքում կատարվեց ինտենսիվ աշխատանք, և այսօր այն ավարտին հասցրեցինք: Այսուհետ,   մեր զինվորները կկարողանան դիտարկել և օպերատիվ որոշում կայացնել հակառակորդի տեղաշարժի վերաբերյալ»,-եզրափակեց Արշավիր Ղարամյանը:

 

Բացառիկ լուսանկարներ  մեր գերեվարված Շահումյանի շրջանից.....

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /