• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.09.2018 | 13:40

Պուտին-Ալիև հանդիպման ամսաթիվը հայտնի է

 

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան:

  Այդ մասին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով Բաքու-Մոսկվա տեսակամրջի ընթացքում, հաղորդում է minval.az-ը:

«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին Բաքու Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում աշխատանքային հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնց մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կամ որոնց շուրջ չեն պայմանավորվել Սոչիում սեպտեմբերի 1-ին կայացած բանակցությունների ընթացքում»,- ասել է Կալաշնիկովը:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /