• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.09.2018 | 14:20

Սոցհարցում. ինչպիսի՞ն է քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական ինստիտուտների նկատմամբ

 Ինչպիսին է քաղաքացիների վերաբերմունքը և սպասելիքները երկրի տրանսֆորմացվող քաղաքական ինստիտուտների նկատմամբ.  

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է անցկացրել Երևանի 18-ից բարձր 800 քաղաքացիների շրջանում, որոնցից 500-ը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իսկ 300-ը մայրաքաղաքի փողոցներում, որպեսզի պարզի, թե ինչպիսին է քաղաքացիների շրջանում երկրի տրանսֆորմացվող քաղաքական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը և սպասելիքները: «Ժողովրդի ձայնը»  ՀԿ-ի փորձագետները մի շարք հարցեր են հղել ՀՀ քաղաքացիներին պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում երկրում տեղի ունեցող գործընթացներին:

Այսպիսով, հարցման մասնակիցների 22%-ը դրական է գնահատում ԿԳ նախարարության աշխատանքը, 47%-ը բացասական, իսկ 31%-ը՝ չեզոք (տե՛ս նկ. 1):

 Ինչ վերաբերվում է Առողջապահության նախարարությանը, ապա 19%-ը վերջինիս աշխատանքը արդյունավետ է համարում, 51%-ը՝ անարդյունավետ, իսկ 30%-ը դժվարանում է պատասխանել (տե՛ս նկ. 2):

Հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 39%-ը Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը գնահատում է դրական, 21%-ը՝ բացասական, իսկ 43%-ը՝ չեզոք:

Կառավարության հակակոռուպցիոն գործունեության նման ձևաչափը ընդունելի է հարցվածների 56%-ի համար, 38%-ի համար այն ընդունելի չէ, իսկ 6%-ը դժվարանում է պատասխանել (տե՛ս նկ. 3):

 

Հարցաշարում զետեղված հաջորդ հարցը վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մասնավորապես արդյոք նրա դեմ հարուցված քրեական գործը արդարացված է: Այսպիսով հարցման մասնակիցների 57%-ը համարում է, որ արդարացված է, 38%-ի կարծիքով մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ 5%-ը դժվարանում է պատասխանել:

Արդյոք Կաթողիկոսի և եկեղեցու վրա հարձակումները շարունակվելու դեպքում իշխանությունները պե՞տք է միջամտեն և պաշտպանեն վերջիններիս հարցին 64%-ը տվել է դրական պատասխան, 27%-ը բացասական, իսկ 9%-ը դժվարանում է պատասխանել:

Հարցաշարի վերջին հարցը վերաբերվում է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, ինչի արդյունքում 21%-ի կարծիքով ամեն ինչ ճիշտ է արվում, 13%-ը համարում է, որ կառավարությունը վարում է արևմտամետ քաղաքականություն, 5%-ը համարում է, որ այն իրականացնում է ճիշտ այնպիսի քաղաքականություն ինչպիսին իրականացրել է նախորդ կառավարությունը, 32%-ը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում տարվող աշխատանքները բավարար չեն, իսկ 38%-ը գտնում է, որ երկրի արտաքին քաղաքականության վեկտորները դեռ պարզ չեն (տե՛ս նկ. 4):

 

Եզրակացություն

 

·Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը Առողջապահության նախարարության աշխատանքն անարդյունավետ է համարում

· Հարցման մասնակիցների մեծ մասը ԿԳ նախարարության աշխատանքը անբավարար է համարում

· Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը հացման մասնակիցների մեծ մասը բացասական է գնահատում

· Հայ հասարակության կողմից Կառավարության հակակոռուպցիոն գործունեության նման ձևաչափը միանշանակորեն չի ընկալվում

· Հարցման մասնակիցների մեծ մասին չի գոհացնում Կառավարության կողմից հայ-ռուսական հարաբերությունների ուղությամբ տարվող աշխատանքը

· ՀՀ քաղաքացիները Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը անորոշ են համարում:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /