• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
11.09.2018 | 13:35

Իդլիբի վրա հարձակումը հումանիտար աղետի կհանգեցնի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ սիրիական կառավարական զորքերի գրոհը Սիրիայի Իդլիբ նահանգի վրա կարող է լուրջ հումանիտար ազդեցություն ունենալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար:

«Սիրիական ռեժիմի գրոհը լուրջ ռիսկեր կստեղծի Թուրքիայի, ողջ Եվրոպայի համար, նաև խնդիրներ կառաջանան դրա սահմաններից դուրս», - ասվում է Էրդողանի՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում: Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ «ամբողջ աշխարհը ստիպված կլինի բարձր գին վճարել»:

Էրդողանը նշել է. «Համաշխարհային հանրության անդամները պետք է հասկանան Իդլիբի վրա հարձակման դեպքում իրենց պատասխանատվությունը: Անգործության  հետևանքները հսկայական են»:

 

Նախագահի խոսքերով, Ռուսաստանն ու Իրանը պետք է նպաստեն Իդլիբում հումանիտար աղետի կանխմանը, իսկ միջազգային հանրությունը պետք է «օգտագործի իր կշիռը քաղաքական լուծման հասնելու համար»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել անհապաղ դադարեցնել օդաին և ցամաքային հարձակումներն Իդլիբի ուղղությամբ և վերականգնել հրադադարի ռեժիմը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /