• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
11.09.2018 | 20:20

Վրաստան-Հայաստան երկու հարևաների բարդ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Երևան կարևոր նշանակություն ունի մեր հարևան պետության հետ հարաբերություների բարելավման գործում։ Հիշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իր առաջին արտասահմանյան այցելությունը իրականացրեց հենց Վրաստան, այսպիսով, մեկ անգամ ևս շեշտելով հարևան և բարեկամ երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների կարևորությունը։

Սակայն, այս հարաբերությունները միշտ չէ, որ պարզ են եղել և անկախության 27 տարիների ընթացքում դրանք լավացել և վատացել են, պայմանավորված նրանով, թե ո՞վ էր ղեկավարում Վրաստանը։ Այդ հարաբերությունների որակը նաև կախված էր Վրաստանի ներքաղաքական կայունությունից ու Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունից։

Ինչևէ, Վրաստանի առաջին նախագահ Գամսախուրդիան, որը հայտնի էր իր ծայրահեղ ազգայնական հայացքներով, «նպաստեց» միայն ներվրացական իրավիճակի ապակայունացմանը՝ Հարավային Օսիայում պատերազմի սանձազեծմանն ու ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի նկատմամբ ճնշումերին։ Այս քաղաքականությունը պատճառ հանդիսացավ, որ սկսվի քաղաքացիական պատերազմ և Շևարդնաձեն վերադառնա Վրաստան՝ ստանձնելով նախագահի պարտականությունները։

Շևարդնաձեի օրոք հայ-վրացական հարաբերությունները համեմատաբար կայուն էին և վերջինիս հետ հնարավոր էր հարաբերություններ կառուցել, ի տարբերություն Գամսախուրդիայի։ Սակայն խնդիրն այն էր, որ ինքը՝ Վրաստանը, անկայուն տարածք էր, որտեղ, ինչպես վրաց փորձագետներն էին նշում, Շևարդնաձեն վերահսկում էր միայն Թբիլիսիի Ռուսթավելի փողոցը։

Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տրանզիտը կրկնակի հարկման էր ենթարկվում, ու շատ դեպքերում դա անօրինական գործողություններ էին՝ տեղական կրիմինալ կառույցների կողմից։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում սակայն, փորձառու Շեվարդնաձեն չեզոքություն էր պահպանում ու չնայած իր արևմտամետ հայացքներին, չէր ձգտում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Սահակաշվիլիի նախագահության շրջանում իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց՝ Վրաստանը դարձավ կայուն պետություն՝ ազատվելով կրիմինալից, ինչը հնարավորություն տվեց հայ փոխադրողներին՝ երթևեկել այդ երկրով՝ առանց վախի։ Սակայն իր քաղաքականությամբ՝ վերջինս վերջնականապես վատացրեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկիրը ֆինանսական ու էներգետիկ կախման մեջ գցեց Ադրբեջանից ու Թուրքիայից։

Չնայած առերես չեզոքությանը, Սահակաշվիլին իրականում վարում էր ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն։ Այստեղ ևս իրավիճակ փոխվեց, երբ Սահակաշվիլին հեռացավ ու իշխանության եկած նոր ուժերը նախընտրեցին, իսկապես, բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ՝ վարելով ընդգծված հավասարակշիռ քաղաքականություն հայ-ադրբեջանական հիմնախնդրի հարցում։

 Կարող ենք պնդել, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացման առումով, մենք այսօր թերևս ապրում ենք լավագույն ժամանակաշրջան, ինչը ձեռնատու է երկու կողմերին։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /