• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 11:17

Գնդակոծություն չի եղել, սովորական կրակոցներ են. Արծրուն Հովհաննիսյանը՝ Բաղանիսում սահմանային լարվածության մասին

 

Մամուլում լուրեր են տարածվել, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։ 

«Չկա այդպիսի բան»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանը ընդգծեց՝ գնդակոծությունն ու կրակոցները տարբերել է պետք:

«Մեկ շաբաթ գնդակոծելը լրիվ ուրիշ բան է, կան սովորական կրակոցներ, այն քանակի, որ մենք վիճակը համարում ենք ո՛չ  լարված՝ նորմայի շրջանակներում է ամեն ինչ»,- հավաստիացրեց ՊՆ խոսնակը:

Ընդգծենք, որ Տավուշի մարզի Բաղանիս Համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը:

Բաղանիսի համայնքապետը այս առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ նոր կառավարության վարած քաղաքականության հետ կապված, նշելով, որ իշխանությունների կողմից ոչ մի խոսք  չկա սահմանամերձ գյուղի անվտանգությունն ապահովելու մասին, ապա հիշեցրել էր, որ նախկինում ամեն կրակոցը դառնում էր բուռն քննարկումների ու իշխանություններին քննադատելու թեմա, իսկ հիմա ոչ մի արձագանք:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /