• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 12:06

Սա ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքի ուղիղ հետևանքն է. ԱԳՆ խոսնակը՝ Բաղանիսում հնչած կրակոցների մասին

Այս ամենը ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի ուղիղ հետևանքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով Տավուշի մարզում երեկ Ադրբեջանի կողմից իրականացված կրակոցների մասին:

«Տվյալ դեպքերում մեր գործողությունները բավականին մշակված են: Երեկ պայմանական ասուլիսի ընթացքում ևս խոսել ենք այս թեմայով: Մեխանիզմը հստակ է՝ տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարություները, դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի   գործող ներկայացուցիչը, որ ադրբեջանական կողմից հերթական կոպտագույն խախտումն է եղել: Բայց ստիպված ենք արձնագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները, մասանվորապես ԵԱՀԿ Մինսկի գործող նախագահի անձնական ներկայացուցչի քանակի ընդլայման, շփման գծում և Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Այս ամենը դրա ուղիղ հետևանքն է»,- նկատեց Բալայանը:  

Խոսելով Վիեննայի, Սանտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնագրի կատարման մասին՝ Բալայանը նշեց, որ  դրանց կատարումը միայն Հայաստանի ցանկությունը կամ քմահաճույքն չէ: Դրա վրա շեշտը դնում են նաև մեր մյուս գործընկերները՝ ոչ միայն համանախագահ երկրները, այլև այնպիսի կարևոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը, ՄԱԿ-ը:

 

«Միջազգային հարաբերություններում ընդունված չէ մի բանի շուրջ պայմանավորվել,  և դա չանել: Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է և ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածություններում կամ Ղարաբաղյան հիրմնահարցի առնչությամբ: Սա արդեն բնավորության գիծ է այդ պետության քաղաքականությունում»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /