• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 13:15

Ռուսաստանը 2015թ.-ից շրջանառում էր ամերիկյան լաբորատորիաներ մուտք գործելու հարցը, և զարմանալի չէ, որ այդ հարցը դրվել է Փաշինյանի առջև. Կարեն Վրթանեսյան

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցից հետո ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանում ստեղծված ամերիկյան լաբորատորիայի հարցին՝ ասելով, որ իր հրահանգով ռուս մասնագետները մուտք են գործել այդտեղ։

Այս հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակներում սկսվեց քննարկվել այն հարցը, որ ռուս մասնագետների մուտքը ամերիկյան լաբորատորիա եղել է այն զիջումներից մեկը, որին Հայաստանը գնացել է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնեց, որ Ռուսաստանը բավականին երկար ժամանակ շրջանառում էր այդ հարցը: «Կարծեմ  2015 թվականից այս թեման պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում, ու ոչ միայն Հայաստանում, այլև մյուս երկրներում ևս, որտեղ կան ամերիկյան լաբորատորիաներ, այդ թվում՝  Վրաստանում: Ռուսական կողմը բավականին ցավագին էր արձագանքում այս թեմային: Գուցե ինչ-որ մեկին կարող է թվալ, թե դա ռուսական կողմի պարանոյա է, ավելորդ կասկածամտություն, բայց մյուս կողմից՝ ազգային անվտանգությունն այնպիսի ոլորտ է, որտեղ կասկածամտությունը նորմալ է, և նույնիսկ՝ ողջունելի»,- ասաց մեր զրուցակիցը:

Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում «Կոմերսանտի» լրագրողը նշում էր, որ Մոսկվային անհանգստացնում է ԱՄՆ-ի ցանկացած ձևով ներկայությունը հետխորհրդային երկրներում, և որքան էլ ֆանտաստիկ հնչի, Մոսկվան կարծում է, որ այդ լաբորատորիաներում կարող են հավաքվել տեղեկությունների վիրուսների և այլնի մասին, որոնք հետագայում կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ:

«Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ վտանգներ կան, որովհետև մի կողմից կարող են ուռճացված լինել ռուսների արձագանքները, մյուս կողմից էլ հնարավոր է՝ հիմքեր են եղել դրա համար, բայց փաստ է, որ այդ հարցով ռուսները վաղուց էին մտահոգտված, և զարամանալի չէ, որ այդ հարցը դրվել է Փաշինյանի առջև: Ցանկացած դեպքում՝ Միացյալ Նահանգներն էլ դժվար թե ողջուներ ռուսական լաբորատորիայի առկայությունն իր սահմանների մոտ»,- կարծիք հայտնեց Վրթանեսյանը:

«Կոմետրսանտի» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ ռուս մասնագետներն առհասարակ որևէ խնդիր չեն ունեցել և չեն ունենա հասանելիության հետ կապված, այնքան ժամանակ, ինչ ինքը դարձել է Հայաստանի վարչապետ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի առջև այս հարցը դրվել է Մոսկվայում:  

Կարեն Վրթանեսյանն ընդգծեց՝ վարչապետը հարցազրույցում ասել էր, որ 10-15 օր առաջ է թույլ տվել ռուս մասնագետների մուտքը լաբորատորիա, այսինքն  դա եղել է մինչև մոսկովյան այցը. «Կարծում եմ՝ այդ հարցը հանգիստ կարող էին լուծել նաև հեռախոսազանգերով: Այնպես չէ, որ անհրաժեշտ էր՝ Փաշինյանն անձամբ զբաղվեր այդ հարցով: Դա ասենք օգնականների, ԱԳՆ-ի կամ գուցե ՊՆ-ի մակարդակով կարող էր արվել, այսինքն նա ընդամենը վերջնական որոշումն է կայացրել»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, որ ամերիկյան կողմը Հայաստանի իշխանություններին հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն, մեր զրուցակիցը նշեց. «Ես չեմ կարող ասել, թե իրականում ամերիկացիները ինչ ռեակցիա են արել, օրինակ չի բացառվում, որ ռուսներին լաբորատորիաներ թողնելու հրահանգը նախապես համաձայնեցվել է ամերիկյան կողմի հետ: Այդ մասին ընդհանարպես չի խոսվել: Երկրորդ, իսկապես շատ անշնորհակալ բան կլինի ինչ-որ պնդումներ անելը, որ դա կվատթարացնի կամ չի վատթարացնի հարաբերությունները, որովհետև շատ բան կախված է այն հարցից, թե ի՞նչ է  ցույց տրվել, ինչքա՞ն է ցույց տրվել, այդ լաբորատորիան ռուսներին հետաքրքրող ինչ-որ բան ունե՞ր, որ ամերիկացիները կուզեին թաքցնել , թե՞ չէ: Սակայն չեմ կարծում, որ Հայաստանն այդպես միանշանակ հակաամերիկյան քայլեր կաներ, կամ ռուս մասնագետների մուտքը կկազմակերպեր առանց ԱՄՆ-ի հետ քննարկումների»:  


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /