• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 12:48

Վարչապետը երբեք իրեն թույլ չի տվել խառնվել դատական իշխանությանը. Ալեն Սիմոնյան

Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, Ազգային ժողովի դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի,  և այն մարդիկ, որոնք այսօր ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

«Ինչի՞ մեջ են մեզ մեղադրում։ Մեզ մեղադրում են, որ այն մարդկանց, որոնք հանրության կարծիքով հանցագործ են, մենք բաց ենք թողում, հիմա եկեք կողմնորոշվենք՝ ո՞ր մեղադրանքն է ավելի ճիշտ՝ այն, որ մենք մարդկանց ուղղակի բաց ենք թողում, թե՞ որ մենք զանգով ինչ–որ մեկին բանտարկում ենք»,-ասաց պատգամավորը:

Վարչապետը երբեք իրեն թույլ չի տվել խառնվել դատական իշխանությանը, վստահեցնում է Ալեն Սիմոնյանը: Իսկ ԱԱԾ տնօրենի մասով պատգամավորը նկատեց՝ ինքն էլ հաճախ առանձնազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, հարցրել է՝ ի՞նչ է կատարվում, որին ի պատասխան Վանեցյանը նշել է, որ չեն խառնվում։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության տարածմանը, Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ մոտ ժամանակներս կպարզվի, թե ովքեր են հեղինակները եւ կպատժվեն։



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /