• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 14:01

Ճիշտ կլիներ, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրաժարական տային. Տիգրան Աթանեսյան

   Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Ձայնագրության հրապարակումից հետո  Ազգային անվտանգության տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը պետք է հրաժարական տային, բայց այնպես չէ, որ գտնում եմ, թե վարչապետն ու նախագահը պետք է ընդունեին այդ հրաժարականը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման  կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը իրավական տեսանկյունից դժվարացավ գնահատել երևույթը, նշելով, որ ամեն դեպքում հրապարակվածը մասնավոր զրույց էր. «Մի քիչ  դժվար է իրավական տեսանկյունից գնահատել զրույցը, որովհետև դա պաշտոնական զրույց չէր, երկու ընկերների զրույց էր: Իրականում տգեղ պատմություն է, ճիշտ կլիներ, որ Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական տային, բայց դա իրենց որոշելիքն է»:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ դատավորը զանգահարում է ԱԱԾ տնօրենին, նրանից ցուցումներ ստանում քրեական գործով կայացվելիք որոշման վերաբերյալ, պարոն Աթանեսյանը նշեց.

«Եթե եղել է ցուցում, որ պետք է նշված գործով անձը կալանավորի, և դատավորը շանս չի ունեցել այդ ցուցումից խուսափելու, ապա բնական է՝ այստեղ խնդիր կա: Սրա համար ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության հարց կարող է լինել: Ես հակված եմ մտածելու, որ դա մասնավոր խոսակցություն է, որքան էլ, որ պաշտոնավոր մարդիկ են խոսում՝ պարտադիր չէ, որ իրերը ներկայացնեն այնպես, ինչպես  տեղի է ունեցել: Չէ՞ որ յուրաքանչյուրս, մասնավոր խոսակցության մեջ կարող ենք պնդել կամ ներկայացնել երևույթներ, որոնք իրականության հետ այդքան էլ կապ չունեն, կամ այլ կերպ են ներկայացվում: Ուստի ասել, որ հենց այս ձայնագրությունը միանշանակ իրավական հետևանքներ ունի՝ չենք կարող, բայց եթե կատարվի քննություն և ինչ-որ  բաներ  հաստատվեն՝ կարող է ունենալ»:

Նկատեցիքն՝ ձայնագրության հրապարակումից հետո մտավախություն առաջ եկավ, որ եթե ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցն է ձայնագրվում, և նրանք դրա մասին տեղեկանում են միայն դրա հրապարակումից հետո, ապա չենք կարող մեզ ապահով զգալ Հայաստանում, Փաստաբանն ասաց. « Բնականաբար  ճիշտ է մտավախությունը: Զարմանալին այն է, որ հենց ԱԱԾ-ի տնօրենն է  հայտնվել է նման իրավիճակում, բայց չմոռանանք, որ ժամանակին Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազանգն էլ էր լսվել: Նման բաներ աշխարհում կատարվում են, դա երկրի կործանում չէ՝ տհաճ երևույթ է, որը պետք է կանխել»:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի կողմից հնչեցրած կարծիքին, թե ձայնագրության տարածման նպատակն այն է, որ թուլացնեն իրենց, և խոչընդոտեն  Մարտի 1-ի գործի բացահայտմանը, փաստաբանը նշեց.

  «Դա իրենց գնահատականն էր, իրենք ավելի լավ գիտեն ի՞նչ են անում, ի՞նչ վիճակում են, որտեղի՞ց ունեն սպառնալիքներ: Եթե այդպես են ասում, երևի այդպես էլ կա: Որպեսզի սրա հետ կապված կարողանանք տալ ամբողջական պատասխան, ուրեմն պետք է ունենանք ամբողջական ինֆորմացիա, ինչը սովորական քաղաքացուն հասանելիք չէ»:

Հետաքրքրվեցինք, թե ըստ փաստաբանի՝ Խաչատուրովի և Քոչարյանի գործով դատարանի որոշումը օբյեկտիվ էր, թե՞ այնուամենայնիվ ներգործության հետք կա:

«Ես այդ գործով փաստաբան չեմ, որոշումներին էլ ծանոթ չեմ՝ չեմ կարող պատասխանել ձեր հարցին»,- նշեց մասնագետը:

 Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել էր սկանդալային ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը խոսում են ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառմանև այլոց մասին է:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /