• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
12.09.2018 | 14:22

Աշոտ Ղուլյանի վերաբերյալ նյութում զետեղված պատմությունը հերյուրանք է. Անուշ Ղավալյան

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել, իրականությանը չի համապատասխանում»,- ՀԱՅ  ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի խոսնակ Անուշ Ղավալյանը՝ տեղեկացնելով, որ ԱՀ մամլո ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել  հերքման հայտարարությամբ:

Որտեղ նշվում է.

««Հրապարակ» օրաթերթի՝ սեպտեմբերի 12-ի՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի վերաբերյալ նյութում զետեղված պատմությունը հերյուրանք է և չի համատասխանում իրականությանը: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք հրապարակել ձայնագրությունը:

   Տեղեկատվությունը ի սկզբանե նման է զրպարտության, քանի որ ընտրություններին չի մասնակցել միայն մի կուսակցական թեկնածու: Հրապարակումներ անելուց առաջ գոնե ստուգեք տեղեկության հավաստիությունըԻնչ վերաբերում է ԱԺ լրացուցիչ ընտրությունների քարոզարշավին Աշոտ Ղուլյանի մասնակցությանը, ապա այն տեղի է ունեցել օրենքի շրջանակներում»:

 

 Հիշեցնենք, «Հրապարակ» թերթը տեղեկատվություն էր տարածել թե. «Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը եւ Ասկերանի մի մասն ընդգրկող։    7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի քարոզարշավը՝ օգտագործելով պաշտոնական դիրքը: Համայնքներից մեկում Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել՝ շինանյութի եւ գումարի տեսքով, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Քաղաքացին այդ մասին պատմել է, այդ խոսակցությունը ձայնագրված է եւ շուտով կհրապարակվի»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /