• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.09.2018 | 18:09

Սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվել

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետական սահմանի մերձակայքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել:

Ինչպես  տեղեկացրին ԱԴԾ-ի վարչությունից, սեպտեմբերի 9-ին եւ 11-ին իրավապահների կողմից Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում հայտնաբերվել և  ոչնչացվել Է 773 կիլոգրամ կանեփ: Ավելի վաղ կանեփի ցանքատարածությունների ոչնչացման համանման գործողություններ են անցկացվել Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /