• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.09.2018 | 19:36

Դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա. Փաշինյանը՝ Աշոտյանին

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ իր հարցը ուղղելով վարչապետին՝ նախ մեջբերեց օգոստոսի 17-ի հանրահավաքի հայտարարությունը, որտեղ վարչապետը նշել է. «Նրանք ասում են, որ եկել են հող հանձնելու, իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես հիմա դա գիտեմ փաստաթղթավորված»:


Արմեն Աշոտյանը նշեց, որ վարչապետին գրավոր հարց է ուղարկել` խնդրելով տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները, և թե որ տարեթվերին է դա վերաբերում և ստացել է պատասխան. «Ցավում եմ, որ այսօրվա իմ կարգավիճակի և բանակցային շահերից ելնելով՝ չեմ կարող բացահայտել ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ մինչ օրս տեղի ունեցած բանակցային գործընթացի ողջ բովանդակությունը, միաժամանակ, կարծում եմ, որ ոչ մի խոչընդոտ չկա, որ ճշտեք դա Սերժ Սարգսյանից, ով ՀՀԿ ղեկավարն է և տիրապետում է դրան»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ խոսել է Սերժ Սարգսյանի հետ և իմացել, որ  բանակցային գործընթացի մեխը եղել է ԼՂՀ կարգավիճակը և անվտանգային միջավայրը: «Վերջը ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ասում եք, որ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»,- հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը, ինչն Աշոտյանը գիտի: «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել, և ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրված, կնքված չէ, բայց որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես` այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա, ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք այդ տարբերակը»,-ասաց նա և նշեց, որ վերջին թուղթը այդպիսին է և հավաստիացրեց, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ:

Արմեն Աշոտյանը շարունակելով հարցապնդումը՝ ասաց, որ վերջին պաշտոնական՝ եռանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը` հիմնարար սկզբունքները, ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մատնանշված է եռանախագահող երկրների հայտարարության մեջ, և սա վերջին փուլի միակ պաշտոնական փաստաթուղթն է, որի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն:

«Եթե դուք պնդում եք այլ բան, ես Ձեզ խնդրում եմ և ակնկալում` հրապարակեք, քանի որ գրեթե ամեն ինչ պատմեցիք արդեն, մնում է հրապարակել այն փաստաթուղթը, որի մասին դուք խոսում եք: Զարմանալի է նաև, որ եթե այդպիսի պարտվողական կեցվածքով է, ըստ Ձեզ, Հայաստանը հանդես եկել, ինչու ադրբեջանական կողմը երբևէ չի համաձայնել այդ բանակցային գործընթացում դրված փաստաթղթի իրականացմանը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդքան դաժան չէ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմի: «Վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիքը ունենաք: Ես ձեզ ասում եմ այն, ինչ կա: Դուք մի կողմից հարց եք տալիս` ասում եք հրապարակեք ու անում եք պնդումներ, եթե ունեք այդ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ եք հարց տալիս: Ինչ վերաբերում է ամբողջական հրապարակումներին, կգա նաև դրա ժամանակը, և կներեք, թող ես որոշեմ, թե երբ է այդ ժամանակը, և ես, անպայման, կորոշեմ»,-ասաց նա:

 

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /