• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.09.2018 | 20:45

«Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք

Սեպտեմբերի 25-ին կայանալիք ICEA 2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ծրագրի նախաձեռնության հեղինակ «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք:

Ինչպես տեղեկացրին Թումո թիմից, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը կայանալիք ցուցահանդեսի մասնակից հանրահայտ արվեստագետների կողմից կենտրոնում կանցկացվեն մի շարք աշխատարաններ։ Դրանցից կլինեն ձայնային ինստալյացիայի դասընթացները Ռոլանդ Կույտի և Ռոբերտո Պուլիեզեի հետ, վավերագրական ֆոտոպատմությունների ստեղծումը լուսանկարիչ Լոգո Օլուվամույիվայի հետ և նկարչական աշխատարանը Աբուդի Դիարասսուբայի հետ:

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը իրականացվում է «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ ու Կանադայի կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության «Vivere all’Italiana» մշակութային զարգացման ծրագրի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

Ծրագրի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել հայկական ժամանակակից արվեստն ու պատմական ժառանգությունը` ներգրավելով մասնակիցների տարբեր երկրներից ու սերունդներից:

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /