• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.09.2018 | 22:43

Պետք չէ նորից շիկացնել մթնոլորտը, խնդրում ենք, որ կառավարությունը թույլ տա՝ Երևանը վերջապես սկսի ժպտալ. Հովսեփ Խուրշուդյան

«Եթե ուզում էին օլիգարխների  թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին, պետք չէր անմիջականորեն կապել ընտրությունների հետ ու շիկացնել մթնոլորտը։ Մենք հույս ունենք, որ ավագանու ընտրությունները վերջապես նոր Հայաստանում պետք է ընթանան գաղափարական քննարկումների ներքո, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ են առաջարկում, ոչ թե նորից դաշտը բաժանել սև, սպիտակի, լավերի, վատերի։ Մթնոլորտի այս շիկացումը, չեմ կարծում, նպաստավոր է այն ավագանին ձևավորելու համար, որը երևանցիները վաղուց երազել են։ Հատկապես միակուսակցականացման սիմպտոմների վտանգ եմ տեսնում»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ  Հովսեփ Խուրշուդյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ըստ Խուրշուդյանի, իրենք  աջակցում են կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը բյուջե վերականգնելու ուղղությամբ. այդուհանդերձ այն կարծիքին են, որ.

  «Պետք չէ նորից շիկացնել մթնոլորտը։ Կարծում եմ՝ Երևանը պետք է լինի ժպտացող քաղաք, երևանցիները վերջապես պետք է սկսեն ժպտալ։ Եթե իրենք ձևավորել են իրենց կառավարությունը, մենք ձևավորել ենք մեր կառավարությունը, խնդրում ենք, որ կառավարությունը թույլ տա՝ վերջապես սկսենք ժպտալ։ Լավ է, որ վարչապետը երեկ այդ կոչն արեց, ասաց, որ պետք է ժպտանք, բայց իր հռետորաբանությունն այդ կոչին չէր համապատասխանում։ Ես ուզում եմ վերադառնալ նույն մթնոլորտին, որը կար մինչև երեկվա դեպքերը, և քարոզարշավը կատարենք ժպտալով»։

Նրա խոսքով՝ մարդ ժպտում է, երբ բավարարված է, երջանիկ է, ունի այն իշխանությունը, որի մասին վաղուց երազում էր, որը վստահելի է, իրեն չի արատավորել նախկինում որևէ բացասական դրսևորումներով, իշխանությունների հետ կոալիցիաներով և այլն.

«Այդ ժամանակ մարդն էլ կարիք չի ունենա ամեն անգամ փողոց դուրս գալու, լարված մթնոլորտում պայքարելու։ Մենք շատ ենք պայքարել, այդ պայքարի արդյունքում ձևավորվել է այն կառավարությունը, որն ունի բոլոր լծակներն այսօր, իսկ ԱԺ ընտրությունները պետք էր անցկացնել, չսպասել։ Ստերիլ ձեռնոցներով հնարավոր չէ ավգյան ախոռները մաքրել։ Իհարկե, երբեմն պետք է կտրուկ գործողություններ անել հանցավոր խմբերի դեմ, որոնք մինչև հիմա իշխել են Հայաստանում, և այդ գործողություններն ավարտին հասցնել, այլ ոչ թե ամեն անգամ ինչ-որ առիթով լարել մթնոլորտը»։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /