• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.09.2018 | 12:20

Հմուտ քաղաքական գործիչ է վարչապետը, ինչ պետք է իրեն՝ ֆռցնում ու սիրունացնում է. Շարմազանով

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առնչությամբ կլինեն մասնագիտական քննարկումներ, քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, տեղն ու ծավալը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Որպես պետական պաշտոնյա՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա դավադրություն է պետականության դեմ: Այստեղ ընդդիմություն-իշխանություն ինձ համար կարևոր չէ»,- ասաց նա:

Շարմազանովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ այս գաղտնալսումներում որևէ արտառոց բան չկա: «Եթե դա անեին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ ա փոխվել ընկեր, կոնկրետ հարց եմ տալիս, վերանանք անձերից, եթե այդ զրույցը Գորիկ Հակոբյանի, Վահրամ Շահինյանի միջև լիներ ու ասեինք՝ Սերժ Սարգսյանն էլ հրահանգ է տվել, երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ օրը կքցեր», - նշեց նա:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ձայնագրության մեջ «ուզի չուզի, պետք է կալանավորի», «ապեր, վարչապետի հետ խոսի», «Խաչատուրովը երկու օր նստի, խելքը գլուխը կհավաքի» արտահայտությունները չափազանց մտահոգիչ են. «Կա Մարդու իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանի հայատարությունը, որտեղ նա ասում է՝ սիրելի ՀՔԾ պետ, մարդուն կալանավորում են ոչ թե, որ ինքը ցուցմունք տա, այլ փաստերի հիման վրա են կալանավորում: Իսկ դու կալանավորում ես, որ հետո իրեն ճնշես, որ ցուցումնք տա: Սա ես չեմ ասում, սա ասել է ՄԻՊ-ը»:

Էդուարդ Շարմազանովը նաև հայտարարեց, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում չկարողացվ ներկայացնել ամբողջ իրավիճակը: «Վարաչպետը երեկ խորհրդարանում քաղաքական մանիպուլյացիա է իրագործել: Շատ հմուտ գործիչ է պարոն վարչապետը, որևէ խնդիր չկա, ինքը ինչ պետք է իրեն՝ ֆռցնում է, սիրունացնում, և ինքը չխոսեց այն բաների մասին, որ կային այդ ձայնագրության մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի գաղտնալսման հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Հանրապետական կուսակցությունը՝ պատգամավորը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ x  կամ y կուսակցությունն է դրա հետևում կանգնած, իրենք պետք է ցուցմունք տան, տվյալներ ներկայացնեն իրավապահ մարմիններին, ոչ թե  այդ x կամ y կուսակցությունը պետք է արդարանան»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /