• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.09.2018 | 16:14

Հայկ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ. Պետրոս Ղազարյան

 

  «Երևանը մեր հանրապետության գիգանտ քաղաքն է, և այստեղ է արտադրվում մեր ՀՆԱ-ի 60%-ը։ Այն միացյալ բյուջեով, որ տրվում է Երևանին, 5 տոկոսն է գալիս Երևանին։ Դա արդար չէ, երբ պետությանը տալիս ենք 60%, իսկ պետությունը 5 տոկոս է վերադարձնում, այն էլ՝ դոտացիաների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստանի» Երևանի ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը։

    Ավագանու թեկնածուն նկատեց. «Մենք ասել ենք՝ քաղաքական առումով չենք շեղվելու և մեր դիսկուրսը լինելու է միայն ծրագրերի շուրջ։ Ծրագրում պետք է գրված լինի՝ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք անելու և ի՞նչ միջոցներով»։

Մինդեռ այսօր ընտրապայքարի են մասնակցում այնպիսի ուժեր, որոնք ներկայացնում են ոչ իրատեսական ծրագրեր, այս դիտարկման առնչությամբ Ղազարյանն ասաց. «Ես այնպիսի ծրագրեր եմ կարդացել, որ եթե իմանամ՝ դրանք կիրականանան, դուրս կգամ ընտրարշավից։ Բայց հարցրեք այդ մարդկանց՝ իսկ ո՞վ է ֆինանսավորելու։ Ներկայացված ծրագրերի վրա եթե ԱՄՆ-ի բյուջեն դրվի, չի բավականացնի»։

Պետրոս Ղազարյանը բերեց կոնկրետ օրինակ՝  «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի խոստումներից, ցուցադրեց լուսանկար, որտեղ Մարությանի թիկունքին երևում են  հին և ժամանակակից վերելակները, ասաց.

«Մարությանն ասում է՝թե հին վերելակները փոխարինելու է նոր վերելակներով, որոնք չափսերով ավելի մեծ են։ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ. եթե նա դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ։ Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /