• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
13.09.2018 | 16:33

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյին

Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ  Զարեհ Մինասյանին և Գլենդել քաղաքի քարտուղարգործակատար Արտաշես Քասախյանին:

 

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանական և քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը և բարձր գնահատել 2014 թվականին Կալիֆորնիայի խորհրդարանի և սենատի  համատեղ որոշումը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

 

«Համոզված եմ, որ այդ հռչակագիրն ամրապնդելու լավագույն միջոցը նմանատիպ փոխադարձ այցելություններն ու իրար հետ համագործակցելու նոր ուղիների որոնումն է»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

 

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում և Արցախում համագործակցության իրենց նախանշած ուղղությունները: Սենատորի խոսքով՝ Հայաստանում աշխատանքներն ավելի շատ կենտրոնացած կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, իսկ Արցախում՝ գյուղատնտեսության ճյուղի  զարգացման ուղղությամբ: Էնթոնի Պորտանտինոն նաև խոսել է մարդու իրավունքների ասպարեզում և ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ սենատում իր ծավալած գործունեության մասին:

 

Կողմերը քննարկել են արտաքին քաղաքական իրավիճակին  և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող թեմաներ: 

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /