• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
13.09.2018 | 16:13

Արցախի հակամարտության կարգավորման հարցով վարչապետին մոլորության մեջ են գցել՝ Նալբանդյանի պատասխանը վարչապետին. Tert.am

 ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Նալբանդյանի խոսքով՝ վարչապետին մոլորության մեջ են գցել:

-Պարո՛ն Նալբանդյան, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք»: Որպես նախկին ԱԳ նախարար, ով անմիջական պատասխանատվություն և մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացում, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /