• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
13.09.2018 | 19:01

Ի պատասխան Փաշինյանի հայտարարության՝ Արցախը հիշեցնում է իր դիրքորոշումը

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցթե չի եղել Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք այն փաստաթղթում, որ ինքը ստացել է որպես ժառանգություն նախկինից. «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել, և ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրված, կնքված չէ, բայց որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա. ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք այդ տարբերակը»։

  Այս հայտարարության վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը մեկնաբանություն խնդրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑԻ պատասխան ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարության՝ Դավիթ Բաբայանը ներկայացրեց Արցախի դիրքորոշումը: 

«Եթե խորը պատկերացնենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, կտեսնենք, որ այն երկու կարևորագույն խնդիր է իր մեջ ներառում:

 Առաջինը՝ Ադրբեջան և Արցախ պետությունների կարգավիճակների հստակեցումն է, և երկու պետություններն այս հարցում պետք է գան հստակ պայմանավորվածության:

 Երկրորդը՝ սահմանների հստակեցումն է: Իսկ մնացյալ բոլոր հարցերն ածանցյալ են այս ամենին»,- ասաց մեր զրուցակիցը և բացատրեց, որ խոսելով հիշյալ երկու խնդիրների մասին՝ պետք է արձանագրել մեկ պարզ փաստ՝ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:

«Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ՝ իրենց պետությունից դուրս, և նրանք դիտարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով, 1988-ից առաջ  եղած՝ իրենց "բաղադրատոմսով": Արցախի  համար դա անընդունելի է: Այս հարցերը մենք բազմիցս բարձրաձայնել ենք և ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում, և՛ հրապարակային մեկնաբանություններում: Մեզ համար վերադարձ անցյալին չկա՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Ես չեմ ուզում այս հարցի հետ կախված այլ հայտարարություններ մեկնաբանել, ես ներկայացնում եմ Արցախի տեսակետը: Թող համապատասխան պետական գործիչներն այդ հարցերը պարզաբանեն, կրկնում եմ, ես ներկայացնում եմ Արցախի տեսակետը»,- նշեց Բաբայանը:

  ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց՝ իրենք միշտ բարձրաձայնում են այն փաստը, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում՝ "Մոռացե՛ք": Ապա նկատեց, թե սահմանների մասին խոսելիս՝ պետք է նկատի ունենալ, որ խոսքը 6 տարածքների մասին է՝ ներառյալ Հյուսիսային Արցախը:

  «Ստեփանակերտը՝ քաղաքական, բարոյական տեսանկյունից այդ իրավասությունն ունի, քանի որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է՝ հիմքում ունենալով Հյուսիսային Արցախի և ԼՂԻՄ-ի միավորումը: Հետևաբար, մենք իրավասու ենք և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունի ասելու, որ այդ սահմանները պետք է քննարկենք»,- ասաց նա:

Փորձելով հստակեցնել պատասխանը՝ Դավիթ Բաբայանից կրկին հետաքրքրվեցինք՝ բանակցային սեղանին դրված փաստաթուղթն արտացոլո՞ւմ է Արցախի այս դիրքորոշումը, և արդյոք, ներառո՞ւմ է կարգավիճակի հարցը: «Ավելի ճիշտ կլինի համապատասխան հարցերով դիմեք համապատասխան մարդկանց, նրանք կպարզաբանեն իրենց տեսակետը: Նորից եմ ուզում շեշտել, սա՛ է Արցախի տեսակետը: Երբ կվերականգնվի բանկցությունների լիարժեք ձևաչափը և Արցախը կմասնակցի որպես բանակցային կողմ, առանց որի հնարավոր չէ կարգավորել խնդիրը, մենք ավելի ընդարձակ կքննարկենք այս հարցերը: Իսկ այսօր մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք համանախագահների հետ մեր հանդիպումների ժամանակ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ հողեր հանձնելու շուրջ բանակցելու հարցում. արցախյան կողմը կիսո՞ւմ է Փաշինյանի այդ մոտեցումը. ի պատասխան մեր հարցին, Դավիթ Բաբայանն ասաց.

 «Ճիշտ չէ, որ այս կարևորագույն հարցը մենք դիտարկենք նման տեսանկյունից: Ես նորից եմ կրկնում՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը այն է, ինչ արդեն ասացի, մնացած հարցերը պարզեք համապատասխան մարմիններից»,-եզրափակեց ԱՀ նախագահի խոսնակը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /