• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
13.09.2018 | 20:15

Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողները հանդիպել են Արցախի ԱԺ ղեկավարի հետ

Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարին

 ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, այսօր սեպտեմբերի 13-ին ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը Աշոտ Ղուլյանը կարևորել է հակամարտությունների լուծմամբ զբաղվող մասնագետների շրջանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հանգամանքը և նշել, որ օբյեկտիվ տեղեկատվության ու համապատասխան մասնագիտական վերլուծության բացակայության դեպքում ակնհայտորեն սկսում է տեղի ունենալ հակամարտության փաստերի խեղաթյուրում: Այդ համատեքստում խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ տարբեր երկրների հանրային, քաղաքական և գիտական ոլորտների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Արցախ ավելի խորն են ծանոթանում իրողություններին: Սա հնարավորություն է տալիս հակազելու նախորդ տարիներին ձևավորված որոշակի կարծրատիպերի, որոնք ավելի շատ վնասում են հակամարտության կարգավորմանը:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խորհրդարանի ղեկավարից տեղեկացել են ԱՀ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, խորհրդարանի ունեցած միջազգային կապերին, հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, Հայաստան-Արցախ հարաբերություններինտնտեսական հարաբերություններին և արտաքին ու ներքին կյանքի այլ ոլորտներին վերաբերող թեմաներից:

 

 

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /