• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.09.2018 | 12:25

Առաջարկվում է աշնանացան հացահատիկի հեկտարի համար 60 հազար դրամ տրամադրել

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկվել է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց 60 հազար ՀՀ դրամ տրամադրել: Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը ներկայացնելիս մի քանի նպատակ հաշվի է առնվել: «Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Նաև այն ցորենը, որը մենք պակաս ենք մշակում, ստիպված ներկրում ենք»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ  հաշվարկվել է՝ ինքան ավելի հացահատիկ կարտադրվի, քանի ընտանիք կօգտվի ներկայացվող  առավելությունից:

Նշենք, որ պետական աջակցություն է տրամադրվելու մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները: Սույն օրենքի նախագծով նաև առաջարկվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /