• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.09.2018 | 12:34

Առաջիկայում կառավարության մուտքի մոտ կարո՞ղ ենք սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան

  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

   «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։


Այս հարցի պատասխանը կթողնեմ ընթերցողին, բայց մինչ այդ նշեմ 3 իրադարձություն, որ անմիջական կապ ունեն ներքին և օտարերկրյա ներդրումների հետ։

1. Լիդիան-Արմենիա ընկերության և իր կողմից շահագործվող «Ամուլսարի» հանքավայրի շուրջ ձևավորված թնջուկը, որ, կառավարվելով 3րդ ուժերի կողմից, անելանելի դրության մեջ է դրել Փաշինյանի կառավարությանը։

Փաստը մեկն է. կառավարությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջև, մնացածը հանգամանքներ են և մեկնաբանություններ։

2. «Վիոլա» ֆրանսիական գիգանտ ընկերության շուրջ ծագած սկանդալը՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար որպես «կաշառք» գնված ավիատոմսերն ու ամրագրված հյուրանոցը։

Մեր կառավարությունը՝ տարված լինելով բոլոր անկյուններում կոռուպցիա բացահայտելու մոլուցքով և յուրաքանչյուր թփի տակ կոռուպցիոներ փնտրելով, զգալի վնաս հասցրեց «Վիոլա» ընկերությանը, որի վարկանիշն ու արժեթղթերի գինը միջազգային բորսայում կարող էին արժեզրկվել, ինչի արդյունքում ընկերությունը կկրեր հարյուրավոր միլիոնների վնաս։

3. Վարչապետը, օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարում է ինչ-որ անձանց հաշվին գտնվող տասնյակ միլիոնավոր դոլարների առկայության մասին, իսկ բոլորովին վերջերս արդեն հրապարակում այդ անձի անունը, ու հաշվին առկա է 30.000.000 դոլար և պահանջում մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել այդ գումարը պետական բյուջե։

Սա «բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։

Կարելի՞ է ներդրում անել մի երկրում, որտեղ պետության Վարչապետը, ընդդիմադիր բնույթի հանրահավաքում, հայտարարում նախկին իշխանության ներկայացուցչի հաշվին առկա գումարի մասին, նշում կոնկրետ թիվը և պահանջում վերադարձել պետական բյուջե»։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /