• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.09.2018 | 15:02

Շմոլ գազից թունավորված ուսանողները դուրս են գրվել հիվանդանոցից.«Արմենպրես»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից սեպտեմբերի 13-ին բուժկենտրոններ դիմած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանք առողջական խնդիր չունեն:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց տեղեկություններով  ընդհանուր առմամբ տուժել է 10 երեխա: «Նրանցից  9-ը դիմել էր «Մուրացան» ԲԿ, որոնցից 4-ը ստացել են ամբուլատոր, 5-ը՝ ստացիոնար բուժօգնություն: Մի երեխա էլ բուժօգնության էր դիմել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /