• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
14.09.2018 | 16:05

Փաշինյանը խոսեց անստորագիր և առանց կնիքի փաստաթղթի մասին, այդպիսի հազարավոր թղթեր կարող են լինել. պատգամավոր

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի եղել Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք այն փաստաթղթում, որ ինքը ստացել է որպես ժառանգություն նախկինից. «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել, և ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որը ստորագրված, կնքված չէ, բայց որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ այո, դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ բան չկա. ես չեմ ասում, որ դուք ընդունել եք և ստորագրել եք այդ տարբերակը»։

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում տարօրինակ համարեց ՀՀ վարչապետի այդ հայտարարությունը:

«Մենք գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս խոսել են երեք սկզբունքների մասին՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և խաղաղ բանակցություններ: Հասկանալի է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը վերաբերում է Արցախի կարգավիճակին, հետևաբար առնվազն տարօրինակ է լսել այդպիսի հայտարարություն վարչապետի կողմից:

Երկրորդ, պարոն Փաշինյանը խոսեց ինչ-որ անստորագիր և առանց կնիքի թղթի մասին: Այդպիսի հազարավոր թղթեր  կարող են լինել, և այդ փաստաթուղթը կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի ինչ-որ առաջարկ: Ես ինքս ժամանակին մասնակցել եմ որոշ ֆորմատներով բանակցային գործընթացներին և գիտեմ, որ այս խնդրով հազարավոր թղթեր կարող են ստացվել: Օրինակ, Ադրբեջանը կարող է ինչ-որ թուղթ դնել շրջանառության մեջ, համանախագահները կարող են ինչ-որ թուղթ ուղարկել, և, ի վերջո, հասարակական կազմակերպությունն անգամ կարող է նամակ ուղարկել և ասել, ես առաջարկում եմ այսպիսի մի լուծում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր անհասկանալի, անստորագիր ու առանց կնքի փաստաթղթի մասին, որը չես հասկանում՝ ով է նախաձեռնել, ով է հեղինակը: «Այդպիսի մակարդակով, չեմ կարծում, որ լուրջ է խոսել այդ շատ կարևոր ու զգայուն թեմայի շուրջ: Հետևաբար ինձ թվում է՝ ոչ թե պետք է քաղաքական խնդիրներ լուծել Արցախի հարցի մեջբերումով, այլ պետք է իրոք մտահոգված լինել Արցախի հարցով:  Իսկ մեջբերում անելիս պետք է միշտ հիմնվել Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունների վրա և շեշտել, որ հենց Մինսկի խումն է որդեգրել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

Կարո՞ղ էր արդյոք երկրի վարչապետը չտարբերել բանակցություններին սեղանին դրված փաստաթուղթը ինչ-որ անստորագիր նամակի հետ՝ հարց ուղղեցինք պատգամավոևրին: Ի պատասխան նա նշեց. «Ես ամեն ինչ սպասում եմ, ոչինչ չեմ բացառում, ցավոք սրտի:  Այնպես որ հնարավոր է սպասել, որ ինչ-որ մի անհասկանալի թուղթ ներկայացվի որպես բանակցային գործընթացի եզրահանգման արդյունք: Հետևաբար, երբ կլինեն պաշտոնական հայտարարություններ կամ, ասենք, Մինսկի խմբի դիրքորոշման փոփոխություն, այդ դեպքում կարելի է  լուրջ ընկալել: Սակայն, ինչպես գիտենք, համանախագահները դիրքորոշման փոփոխության մասին չեն հայտարարել»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /