• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.09.2018 | 16:19

Գաղտնալսումից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում. պաշտպան

   ՀՀ երկրորդ նախագահՄարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը,Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր ասուլիս են հրավիրել։

 Անդրադառանալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսմանը, պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ գաղտնալսումից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում։

Հայկ Ալումյանը նաև անդադարձավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Տիգրան Աբգարյանը մահացու վիրավում է ստացել հատուկջոկատայինի կողմից՝ ասելով.  

   «Նման հայտարարություն անողը առնվազն պետք է կրակողի անունն իմանար։ Դեռ մեղադրանք չի առաջադրվել, չունեն ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է արել, բայց հայտարարություն են անում»։

Հարցին, թե մեղադրանքներ են հնչում, որ գաղտնալսումները կատարվել են Ռ. Քոչարյանի կամ իր փաստաբանների կողմից, պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները մեկնաբանման ենթական չեն»:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /