• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.09.2018 | 17:20

Արարատի մարզում կստեղծվի կոկորդիլոսաբուծարան. Արմենպրես

Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս մասին սեպտեմբերի14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

Սարգսյանը նշեց, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր: Իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները: «Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,-հավելեց մարզպետը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /