• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
14.09.2018 | 19:43

Ովքեր ապատեղեկատվություն են տարածում, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում՝ անպատիժ չեն մնա. Նաիրա Զոհրաբյան

  Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 «Հորդորում եմ՝ բոլոր նրանք, ովքեր խոսում են, թե տեսել են ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, թող դիմեն իրավապահ մարմիններին». այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

 

Քաղաքապետի թեկնածուն անդրադառնալով խոսակցություններին, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, անձնագրի տվյալներ է հավաքում՝ նշեց, որ եթե իսկապես նման բան կա, թող ապացույցներով ներկայանան ոստիկանություն, կամ պատասխանատվության ենթարկվենք ապատեղեկատվություն տարածելու համար.

«Կա մեկ ճանապարհ՝ դիմել իրավական համակարգին: Ամեն մեկն իր արածի և ասածի համար պետք է պատասխանատու լինի, եթե իրավապահները կարող են ապացուցել, որ ԲՀԿ-ի  որևէ անդամ որևէ տեղ ընտրակաշառք է բաժանում՝ ես երկու ձեռքով կողմ կլինեմ, որ ընտրակեղծարարը պատժվի: Որպես ԱԺ պատգամավոր՝ խոստանում եմ, որ մինչև Եվրոպական դատարան հասնելու եմ պահանջով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր օգտագործելով, իրենց կարծիքով, շատ ճկուն տեխնոլոգիաներ, անընդհատ շոշափում են մեր կուսակցության անունը՝ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Անգամ մեր տարածքային մշտական կառույցների ընթացիկ աշխատավարձներն այս ամիս չենք տալու, որպեսզի դա որևէ այլ բանի հետ չնույնացվի: Ովքեր հետևողականորեն նման ապատեղեկատվություն են դնում շրջանառության մեջ՝ անպատիժ չեն մնա: Հիմա, արդեն 4 նման օգտատիրոջ դեմ քրեական հայց ենք ներկայացրել, նրանք սոցիալական ցանցերում գրել են՝ լսել ենք, տեսել ենք, պատմել են ԲՀԿ-ի ընտրակեղծարարության մասին՝ թող դատարանում հիմնավորեն իրենց ասածները»:

Մեր հարցին՝ նման ապատեղեկատվություն տարածելու համար միտում կա՞, ասաց. «Իհարկե՝ կա: Այսօր իշխանության ներկայացուցչի միակ լուրջ մրցակիցը ԲՀԿ-ն է: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում բոլոր թեկնածուներին, բայց հասկանալի է, որ փորձ է արվում թիրախ դարձնել ԲՀԿ-ին, ինչը չի ստացվելու, որովհետև նոր Հայաստանում ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի և ասածի համար»:

Հետաքրքրվեցինք՝ արդեն չորրորդ օրն է, ինչ մեկնարկել է քարոզարշավը, ԲՀԿ թեկնածուն ինչպե՞ս է գնահատում ընթացքը:

«Քարոզարշավի ընթացքը  գնահատում եմ նորմալ, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ բացի խոստումներից՝ քաղաքացուն ներկայացնում ենք նաև Երևանի հիմնական խնդիրների լուծման կոնկրետ ներդրողական փաթեթներ՝ աղբահանության գործարան, էկոտրանսպորտի ներդրում, Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնելու մի ամբողջ փաթեթ, որն իր  մեջ ներառում է Երևանը ճոպանուղիների քաղաք դարձնելու նպատակը: Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ ոչ թե ասում ենք՝ մենք լավն ենք՝ ընտրեք մեզ, ոչ թե ասում ենք՝ մենք կգանք և ձեզ հետ միասին կմտածենք, թե ի՞նչ լուծումներ կարելի է գտնել, այլ երևանցու սեղանին դնում ենք կոնկրետ ներդրումային փաթեթ: Այստեղ «սև» ու «սպիտակի», հայրենասերի և ոչ հայրենասերի ընտրություն չէ, խոսքի և գործի միջև կատարվող ընտրություն է»,- եզրափակեց  քաղաքապետի թեկնածուն:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /