• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
14.09.2018 | 19:09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր է քննարկել

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 79-րդ նիստին:

Նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարբեր հարցերի:
Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը:
Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը:
Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում ազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպական հարցեր:

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /