• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
14.09.2018 | 19:20

Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից, ինչը կխամրեցնի Հայաստանի ժողովրդավարական ձգտումները. Washington Times

 

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություններ է ստեղծել իրական տնտեսական և քաղաքական առաջընթացի համար: Այս մասին գրում է Washington Times պարբերականը՝ նկատելով, որ առաջնընթացն ինչ-որ չափով տեղի է ունեցել, քանի որ երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չունի»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հավատարիմ մնալու մասին հայտարարություններին՝ պարբերականը շեշտում է, որ այդպիսով Հայաստանի կառավարությունը հավատարմություն է հայտնում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն:

Այդ ամենին զուգահեռ, ինչպես նշում է աղբյուրը, Փաշինյանը նախատեսում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում: «Նման հանդիպումները մեծ արձագանք են գտնում նախագահների հայրենիքում, և Հայաստանը բացառություն չէ:

Այդ հանդիպումից առաջ Փաշինյանը պետք է Միացյալ Նահանգներին ցույց տա այն պատճառները, որոնց համար աջակցություն պետք է ստանա»,- ասվում է հոդվածում:

Աղբյուրն անդրադարձել է նաև ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարմանը՝ նշելով, որ «հայկական ժողովրդավարությունը, տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը երկարաժամկետ շահեր են, և Միացյալ Նահանգները երկու կողմին էլ պետք է իսկապես լուրջ նախադրյալներ առաջարկի»:

«Ինչևէ, Փաշինյանը, գուցե աննկատ կերպով, այնուամենայնիվ, իր ժողովրդավարական արշավը վտանգի տակ է դրել: Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից, ինչը, այնուամենայնիվ կխամրեցնի Հայաստանի ժողովրդավարական ձգտումները»,- գրում է հոդվածագիրը:

«Խաղաղությունը, համենայն դեպս, միակ երաշխիքն է Հայաստանի համար առ այն, որ Հայաստանը կարող է և՛ ժողովրդավարական դառնալ, և՛ առաջ շարժվել՝ ստանալով Արևմուտքի հզոր աջակցությունը: Սա, հավանաբար, Պետքարտուղարության ուղերձն է Երևանին: Մենք պետք է խրախուսենք ժողովրդավարական բարեփոխումները, եթե միայն դրանք ուղեկցվում են պատերազմին վերջ դնելու քայլերով: Եթե Փաշինյանը պատերազմին վերջ դնելու վճռականություն ցույց տա, ապա նա և Ալիևի կառավարությունն Ադրբեջանում կարժանանան մեր աջակցությանը»,- եզրափակում է հոդվածագիրը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /