• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
14.09.2018 | 20:10

Արցախի խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծրագրի նախագիծը

 

Սեպտեմբերի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծրագրի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խմբակցությունների պատասխանատուներ, գլխադասային հանձնաժողովի անդամներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի՝ 333,2 մրլդ դրամ, 2020թ.՝ 367մլրդ դրամ, 2021թ՝ 404,2մլրդ դրամ:

Բյուջեի սեփական եկամուտները 2019-2020թթ. կանխատեսվում են՝ 56, 68 և 70 մլրդ դրամ համապատասխանաբար:

Բյուջեի ծախսային մասը կկազմի՝ 2019թ.՝ 110,7մլրդ դրամ, 2020թ.՝ 111մլրդ դրամ, 2021թ. 112,6 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում նախատեսվում է ունենալ պրոֆիցիտով բյուջե:

Շարունակելով միջնաժամկետ ծրագրի ներկայացումը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մատնանշել է սպասվող փոփոխությունները՝ ըստ ոլորտների: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի, ինչպես նաև, գյուղի և գյուղատնտեսական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման աճը, բարեկարգման և աղբահանության աշխատանքների իրականացման նպատակով շրջաններին աջակցության ավելացումը, ստորգետնյա ջրային պաշարների ուսումնասիրման և կապիտալ ներդրումների ավելի մեծ ծավալների ֆինանսավորումը: Պետնախարարի խոսքով նախատեսվում է նաև հարկային եկամուտների աճ, իսկ հիմնական շեշտադրումները լինելու են գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:

«Վերանայվել են ՀՆԱ-ի ցուցանիշները: 2018թ.-ը կամփոփենք ավելի քան 300մլն տնտեսական աճով՝ նախատեսված 291մլն-ի փոխարեն»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պատգամավորները գործադիրի ներկայացուցիչներին են առաջադրել նվազագույն աշխատավարձի չափի և կենսաթոշակների ավելացմանը, ծնելիության խթանման ծրագրերին, գյուղատնտեսության համակարգում բնական աղետների վնասների նվազեցմանն ուղղված ծրագրերի ներդնմանը վերաբերող հարցեր:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /