Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

2016 թվականի համեմատ գները հիմնականում աճել են

am en
2016 t`vakani hamemat gnere himnakanowm achel en_35394
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվար-նոյեմբերին»: 2016 թվականի համեմատ գները հիմնականում աճել են: Երեւանում եւ մարզային 10 քաղաքում հետազոտվել է 452 ապրանք-ծառայություն: Գնադիտարման բազային օբյեկտները խմբավորված են 3 պայմանական խմբերի և յուրաքանչյուր խումբ բազային օբյեկտներում գնադիտարկումներն իրականացվում են տվյալ ամսվա ընթացքում մեկ անգամ (յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին կամ 20-ին և դրանց մոտակա օրերին) բացառությամբ թարմ միրգ, բանջարեղեն, վառելիք (բենզին, դիզելային վառելիք) ապրանքատեսակների, որոնց գնադիտարկումը բոլոր բազային օբյեկտներում յուրաքանչյուր ամսում իրականացվում է 3 անգամ (1-ին, 10-ին և 20-ին և դրանց մոտակա օրերին: Օրինակներ.
Ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 2 տոկոսով:
Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ նվազում 0,2 տոկոսով:
Միսը թանկացել է 1,6 տոկոսով:
Կաթնամթերքը եւ ձուն թանկացել են 3,5 տոկոսով:
Մրգերը՝ 13 տոկոսով են թանկացել:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ