Համբույրի միջազգային օրն է

am en ru
6-iula---vsemirniy-deny-pocelua

Յուրաքանչյուր տարի հուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը։ Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին XIX դար-ում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: ХХ դարի վերջին տոնը հաստատվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից և ստացել համաշխարհային տոնի կարգավիճակ։

Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

Մարդիկ սկսել են համբուրվել դեռ մեր թվարկությունից 3000 տարի առաջ: Հին Հռոմում որպես ողջույնի նշան համբուրում էին ոչ միայն ընկերներին եւ մտերիմ բարեկամներին, այլ նաեւ անցորդներին ու վաճառականներին: Ըստ որոշ մասնագետների` Եգիպտոսում այդ նույն ժամանակ մարդիկ ոչինչ չգիտեին համբույրի մասին: Տեղեկությունների համաձայն` վավաշոտ Կլեոպատրան սիրային խաղերի ընթացքում ոչ ոքի չի համբուրել:

Անտիկ աշխարհի կործանումից հետո համբույրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխվել է։ Միջնադարյան Իտալիայում, եթե տղամարդը աղջկան համբուրեր հասարակական վայրում, ապա պետք է անպայման ամուսնանար նրա հետ: Իսկ Նեապոլում դրսում համբուրվելու համար կարելի էր բանտ ընկնել, իսկ եթե դա արվեր հոգեւոր ներկայացուցչի ներկայությամբ, ապա «հանցագործները» ենթարկվում էին մահապատժի (այժմ Իտալիայի որոշ քաղաքների հասարակական զբոսայգիներում, բացի համբուրվելուց կարելի է նաեւ սեքսով զբաղվել, միայն թե ծածկոցի տակ, այլապես զույգը տուգանվում է): Ճապոնիայում այլ մարդկանց ներկայությամբ համբուրվելն ընդունված չէ: Այդ պատճառով, հազիվ թե ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարան գտնեք: Առհասարակ կինոյում առաջին համբույրն արձանագրվել է 1896 թվականին հենց Թոմաս Էդիսոնի «Համբույր» ֆիլմում:

Նշենք նաեւ, որ 1981թ.-ից ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կոմիտեն սկսել է ուսումնասիրել համբույրների տեսակները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ