Այսօր Ֆրանսիայի ազգային տոնն է (լուսանկարներ)

am
Aysor Fransiayi azgayin tonn e (Tesanyowt`er ew lowsankarner)_9644

Այսօր Ֆրանսիան նշում է ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: 1789 թվականին Բաստիլի «Բանտ» ամրոցի գրավմամբ սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինչի արդյունքում Ֆրանսիայում տապալվել է բացարձակ միապետությունը:

Տոնակատարության պաշտոնական ծրագիրը նշանավորվում է մի շարք պարահանդեսներով` հրշեջների պարահանդես, մեծ պարահանդես (անցկացվում է հուլիսի 13-ին Թյուիլրի պալատի այգում)։ Բաստիլի գրավման օրը հանդիսավոր շքերթ է կազմակերպվում Ելիսեյան դաշտերում: Շքերթը սկսվում է առավոտյան ժամը 10-ին Էտուալ հրապարակից` ուղղվելով Լուվրի կողմը։ Շքերթն ընդունում է Ֆրանսիայի նախագահը։ Կոնկորդի հրապարակում` Հաղթական կամարի դիմաց, առանձնացվում են հատուկ տեղեր հանդիսատեսների համար: Տոնակատարությունը եզրափակվում է Մարսյան դաշտում և Էյֆելյան աշտարակի մոտ կազմակերպվող հրավառություններով:

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ