Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Այսօր հայ միջնադարյան ծաղկող Նաղաշ Հովնաթանի ծննդյան օրն է

am en ru
Aysor hay mijnadaryan tsaghkogh  Naghash Hovnat`ani tsnndyan orn e_63032

Ասէլ ես թէ նա որ Նաղաշ է,

Գիտէ` ունքերս ղարաղաշ է,

Ասեք սուրաթիս նման քաշէ

Ասել ես… իմ գեղեցիկ պատկերիս նման շինի…

Գերի Նաղաշ եմ, պատկերիդ նման կու քաշեմ…

 

Հայ միջնադարյան արվեստի կարկառուն ներկայացուցիչներից Նաղաշ Հովնաթանը ծնվել է 1661 թ․-ին Շոռոթ գյուղում՝ ներկայիս Նախիջևանի տարածքում՝ Հովհաննեսի ընտանիքում, ով Շոռոթի եկեղեցուն կից ծխական դպրոցի ուսուցիչն էր։ Նաղաշը նախնական կրթությունն ստացել է հոր մոտ, ապա ուսումը շարունակել Ագուլիսի Թովմա առաքյալի վանքում, որտեղ հետագայում մնում է որպես գրագիր և ուսուցիչ, շուտով սկսում է ձեռագիր ծաղկել Ագուլիսում և իրեն անվանում «զգրիչ Յովնաթանս» , «Յովնաթան դպիր»:

Այս շրջանում Նաղաշ Հովնաթանը գրում էր բանաստեղծություններ, սակայն հարկավոր է նշել, որ պատմությունը Նաղաշին ճանաչում է որպես ծաղկող։ Ծաղկելու առաջին փորձերը կապված էին Շոռոթի եկեղեցիների, Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալի վանքի ու Սուրբ Քրիստափորի եկեղեցու նկարազարդումների հետ։ Արդեն 1679 թ.-ին Երևանում տեղի է ունենում մեծ երկրաշարժ, որից հետո Սուլեյման 1-ին շահը իրավունք է տալիս հայերին վերականգնել իրենց եկեղեցիները, ինչ համար էլ Նաղաշ Հովնաթանը գալիս է Երևան՝ նկարազարդելու Պողոս-Պետրոսի, սբ. Անանիայի և Կաթողիկե եկեղեցիները։ Նրա` Երևանում կատարած աշխատանքները թվագրվում են 1690-ական թթ.-ով։

Նաղաշ Հովնաթանի նկարչական գործունեության երկրորդ փուլը, որպես այդպիսին, կապված է Թիֆլիսի հետ և ընդգրկում է մինչև 1712 թ.-նն ընկած ժամանակահատվածը։ Նա Թիֆլիսում հայտնվեց Վախթանգ 6-րդ-ի հրավերով, որը հիմնականում կապված էր քաղաքաշինական խոշոր ծրագրի հետ, որն այդ տարիներին իրագործում էր նա: Այդ մասին՝ ստորև․

 

«Սենյակները… նկարազարդված են ծաղիկներից կազմված երիզով և պատմական նկարներով» ապա` «Թիֆլիսում ընդհանրապես նկարում ենք խոնավ գաջի վրա, որը տալիս է բավական հաճելի տպավորություն»

Ժոզեֆ-Պիտոն Տուրնեֆորը

 

 

1712 թ.-ին Վախթանգ 6-րդը մեկնում է Պարսկաստան: Կարելի է ենթադրել, որ հենց 1712 թ.-ին Նաղաշ Հովնաթանը լքեց Թիֆլիսը ու Ալեքսանդր կաթողիկոսի հրավերով եկավ Էջմիածին` վանքը նկարազարդելու: Նաղաշն Էջմիածնում աշխատել է 1712-1721 թթ․ներին։

Նաղաշ Հովնաթանի մահվան թվականն ընդունված է եղել համարել 1722 թ.-ը: Նա թողել է գրական հարուստ ժառանգություն: Նրա բանաստեղծությունների առավել հարուստ և ամբողջական ձեռագրերը պահվում են Երևանի և Վիեննայի մատենադարաններում:

Նաղաշ Հովնաթանը բազմաթիվ անկնրկնելի բանաստեղծությունների հեղինակ է, դրանց շարքում կարելի է նշել «Գովեմ սրտիս ուրախական» երգը՝ գրված Թիֆլիսում։ Նա հայ կերպարվեստ է ներմուծել երևույթների աշխարհիկ ընկալումներ, կիրառել հաստոցային նկարչության սկզբունքներ, նրա գործերը մշտապես փայլել են իրենց բացառիկությամբ և ինքնատիպությամբ։ Դրանց շարքում իրենց անփոխարինելի տեղն ունեն «Աստվածամայրը», «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Սրդատին» և այլ գործեր։

Նրա կյանքի և գործունեության մասին պատմող միակ աղբյուրը Նաղաշ Հակոբի հեղինակած «Ողբերգություն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ․․․» ողբն է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ