Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

ԼՂՀ ԱԱԾ-ն գերեվարված զինծառայողին պատկերող տեսագրություն է հրապարակել. հարուցվել է քրգործ(Տեսանյութ)

am
LGhH AATs-n gerevarvats zintsarhayoghin patkerogh tesagrowt`yown e hraparakel. harowts`vel e k`rgorts(Tesanyowt`)_4640

ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայող Հուսեյինզադեին պատկերող տեսագրություն՝ հաշվի առնելով հարցի հնչեղությունը։

Հիշեցնենք, փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին:

Ըստ ԼՂՀ ԱԱԾ-ի կողմից տարծված տեսագրության՝ Հուսեյինզադեին կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317 հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին: Ըստ ԼՂՀ ԱԱԾ-ի կողմից տարծված տեսագրության՝ Հուսեյինզադեին կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317 հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ