Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից, եթե շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները. Հարութ Սասունյան

am
adrbejane-karox-e-heracvel-evropayi-xorhrdic--ete-sarounaki-ckatarel-mied-i-datavjirnere-harout-sasounyan

Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:

Գործը ներառում է ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի ձերբակալությունը, որը մեղադրվել է քրեական հանցագործությունների մեջ և «2013 թ․-ին գտնվում է նախնական կալանքի տակ՝ առանց հանցագործության կատարման որևէ հիմնավոր կասկածանքի։

[Եվրոպական] դատարանը պարզեց՝ նշված հանգամանքները վկայում են, որ այդ միջոցառումների միակ նպատակը եղել է լռեցնել կամ պատժել Մամեդովին՝ [Ադրբեջանի] կառավարությանը քննադատելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ը «մասնավորապես պարզեց, որ [Ադրբեջանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, որը չի նշանակում, որ Ադրբեջանը գործել է «բարեխղճորեն» կամ Մամեդովի գործով իր դատավճռի «եզրակացություններին ու ոգուն» համապատասխան: Այն եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունը`դատավճիռը կատարելու  համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարման վերահսկողության համար, Ադրբեջանի խախտումը վերադարձրեց Եվրադատարանին՝ որոշելու, թե արդյոք երկիրը չի կատարել իր 2014 թ. դատավճիռը՝ Մամեդովին անվերապահորեն ազատ չարձակելով:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2019 թ․ մայիսի 29-ին որոշում կայացրեց, որ Ադրբեջանն իսկապես խախտել է իր 2014 թ․վճիռը, ՄԻԵԴ-ը գործը վերադարձրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին`լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Նախարարների կոմիտեն ընդգծեց, որ Մամեդովի դեմ դատական գործի վարույթում հիմնարար թերություններ կան և «բազմիցս կոչ է արել ազատ արձակել Մամեդովին՝ որպես կարևոր քայլ [Եվրոպական] դատարանի հայտնաբերած խախտումների վերացման ուղղությամբ։ Սակայն, նա մնացել է կալանքի տակ գրեթե չորս տարի, ՄԻԵԴ-ի դատավճռը 2014 թ․հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելոց հետո մինչև նրա պայմանական ազատ արձակումը 2018 թ․օգոստոսի 13-ին՝ խախտումների մասին գործի հարուցումից հետո։ 2019 թ․մարտին [Ադրբեջանի] Գերագույն դատարանը, կրճատելով նրա պատժի ժամկետը, գտավ, որ նա ամբողջությամբ կրել է պատիժը և մերժեց պայմանական ազատման հրամանը և նրան ազատ արձակելու այլ պայմանները»՝ համաձայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատի։

Ահա Մամեդովի գործի պատմությունը, ինչպես նկարագրված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ․ նա ծնվել է 1970 թվականին և ապրում է Բաքվում։ Նա քաղաքական բլոգեր է և ակտիվիստ, ով նաև հայտարարել է 2013 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Նա նախնական կալանքի տակ է վերցվել 2013 թ․ փետրվարին՝ Իսմայիլիի անկարգությունների վերաբերյալ իր բլոգում գրելուց հետո։ Ի թիվս այլ բաների, Մամեդովն ասել է, որ այնտեղ մարդիկ անդրադարձել են պետական պաշտոնյաների «կոռուպցիային և լկտիությանը»։ Հետագայում նա մեղադրվել է հասարակական կարգի խախտմամբ գործողություններ կազմակերպելու կամ ակտիվորեն մասնակցելու մեջ, իսկ հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն գործադրելու մեջ՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը:

Մամեդովը 2013 թ․փետրվարի 25-ին դիմել է ՄԻԵԴ, պնդելով, որ առանց քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածանքի» ձերբակալվել և կալանքի տակ է պահվել․ որ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, որ հետապնդվել է իր քաղաքական հայացքների և վարչակարգին ներկայացրած սպառնալիքի համար՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ 2014 թ․մարտին Ադրբեջանի դատարանը դատել է նրան և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Մեծ պալատի 2014 թ․մայիսի 22-ի դատավճռում (Մամեդովի առաջին դատավճիռը) ՄԻԵԴ-ը հայտնաբերել է նրա ազատության և անվտանգության իրավունքի, կալանավորման դատական քննության իրավունքի, անմեղության կանխավարկածի և իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների խախտումներ։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում։

Նախարարների կոմիտեն գործն առաջին անգամ քննեց 2014 թ․դեկտեմբերին։ Այն ընդունեց բազմաթիվ որոշումներ և միջանկյալ բանաձևեր, որոնք ընդգծել են պետության պարտավորությունը Կոնվենցիայի համապատասխան որոշակի միջոցներ ձեռնարկելու՝ հաստատված բոլոր խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար, որպեսզի Մամեդովը դրվի այնպիսի պայմաններում, որտեղ նա կլիներ, եթե իր իրավունքները չխախտվեին:

Կոմիտեն 2017 թ․հոկտեմբերին պաշտոնապես ծանուցեց Ադրբեջանին, որ իր կարծիքով, այն չի կատարել Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունը՝ խախտման ընթացակարգի առաջին քայլը: Նախարարների կոմիտեն 2017 թ. դեկտեմբերին նաև ՄԻԵԴ-ին հարց ներկայացրեց Ադրբեջանի պարտավորության կատարման մասին:

Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018 թ․օգոստոսին։ 2019 թ. մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատեց նրա պատիժը՝ գտնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը և անտեսեց նրա ազատ արձակման պայմանները։ 2017 թ․նոյեմբերին ՄԻԵԴ-ը պարզեց, որ Մամեդովի գործով դատավարությունը նույն քրեական մեղադրանքով, ինչպես քննադատել էր իր 2014 թ. դատավճռում, ևս խախտել է նրա իրավունքները (Մամեդովի երկրորդ դատավճիռը)։

Եթե Ադրբեջանը շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները, ապա, ի վերջո, այն կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ