Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

am
adrbejann-ou-tourqian-naxijeanoum-zoravarjoutyoun-kanckacnen

Հունիսի 7-11-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում կանցկացնեն «Անդրդվելի եղբայրություն 2019» ( Թուրք․՝ “Sarsılmaz kardeşlik-2019 “) զորավարժությունը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ անցկացվել է երկու երկրների դրոշների փոխանակման արարողություն։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ այն անցկացվել է Նախիջևան-Թուրքիա սահմանին, տեղեկացնում է Razm.info-ն: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ընթացքում ևս թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց Թուրքիայի Կարս քաղաքում։ Դրանք ևս նախորդել էր Նախիջևան-Թուրքիա սահմանին դրոշների փոխանակման արարողություն: Այս զորավարժությանը մասնակցելու համար զինտեխնիկա էր ուղարկվել նաև Նախիջևանից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ