Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

ԱՀ նախագահը տեղյակ է Հայաստանի դատարանի դիրքորոշմանը. Մեկնաբանում է խոսնակը

am
ah-naxagahe-texyak-e-hayastani-datarani-dirqorosmane-meknabanoum-e-xosnake

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշմանն արդեն տեղյակ է։ ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ Նախագահի մոտեցման վերաբերյալ դեռևս ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել էր Արցախի նախկին և ներկա նախագահների Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորագրերը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նշել էր, որ Սահակյանն ու Ղուկասյանը անձամբ պետք է ներկա գտնվեն դատական նիստին: Իսկ Քոչարյանի պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց հասկանալու համար՝ երբ և ինչպես է հնարավոր դա կազմակերպել:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ