Ահազանգ՝ Հալիձորում սողանքի արդյունքում ձևավորվել է ջրամբար, որը փլուզման ռիսկ ունի

am
ahazang-halicoroum-soxanqi-ardyounqoum-ceavorvel-e-jrambar--ore-plouzman-risk-ouni

Հուլիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը և առաջացել է բնական ջրամբար: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներ ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում և ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման և այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր է նշված ջրամբարի պատվարի փլուզում, և կուտակված ջրացեխային զանգվածը կարող է ջրածածկ անել Սատանի կամուրջի տեղամասը: Բացի այդ, մասնագետները դիտարկել են սողանքային երևույթների շարունակական ակտիվացում:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, խնդրի մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն: Ինստիտուտն առաջարկում է տեղամասում իրականացնել համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ՝ սողանքի պատճառների բացահայտման և հակասողանքային միջոցառումների ձեռնարկման և ջրամբարի պատվարի փլուզման համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ