Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

ԱԻ նախարարությունը Հունիսի 1-ի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում

am
ai-naxararoutyoune-hounisi-1-i-kapakcoutyamb-tonakan-mijocaroum-e-kazmakerpel-azatoutyan-hraparakoum

Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է տոնական միջոցառում: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները:

Ազատության հրապարակում տոնական օրվա մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով:

Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր: Միջոցառման երկրորդ հատվածում փոքրիկ հերոսներին ողջունելու էին եկել հեքիաթների և սիրված մուլտֆիլմերի հերոսները, ինչպես նաև Բոլիկ և Լոլիկ ծաղրածուները:

Փոքրիկ Անին մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում է առողջություն և երջանկություն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները: Նրանք «Աղետիկ» բեմականացմամբ երեխաներին ներկայացրեցին «911» ծառայության և աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը: Տոնական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության աջակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ