Ակնկալում ենք, որ Փաշինյանի Չինաստան այցի ժամանակ կլինեն բովանդակային և հստակ պայմանավորվածություններ. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

aknkaloum-enq--or-pasinyani-cinastan-ayci-jamanak-klinen-bovandakayin-e-hstak-paymanavorvacoutyounner-lousavor-hayastan-xmbakcoutyan-patgamavor

Հայ-չինական հարաբերությունների կիզակետը շարունակում է մնալ կրթամշակութային ոլորտը, բայց տնտեսական և ֆինանսական ներգրավվածության առումով Հայաստանը զիջում է իր երկու հարևաններին՝ Վրաստանին և Ադրբեջանին: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այցին Չինաստան և հայ-չինական հարաբերությունների մակարդակին:

«Ինչքան էլ կարևոր է կրթամշակութային ոլորտը, այն երկարաժամկետ հատվածում է արդյունք տալու, իսկ այսօրվա, վաղվա և հաջորդ օրվա համար ֆինանսատնտեսական համագործակցությունը շատ ավելի ընդգծված պետք է լինի»,- ասաց նա:

Պատգամավորը ողջունելի համարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան, և նշեց, որ կցանկանար այդ այցի ընթացքում բովանդակային և հստակ պայմանավորվածություններ լինեին: «Մենք պետք է հասկանանք, թե «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Հայաստանը կոնկրետ ի՞նչ քայլերով է ներգրավվում, որքա՞ն ծրագրային փաթեթ է գալիս Հայաստան  և ի՞նչ ժամկետներով են դրանք կենսագործվելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ