Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ավետիք Իսահակյան

ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը. Իրանի նավթի նախարար

am en
amn-e-ou-nra-dasnakicnere-mec-sxal-gorcecin-qaxaqakanacnelov-navte-irani-navti-naxarar

ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ խորհրդարանի նստաշրջանում: Նրա խոսքը մեջբերել Է Shana գործակալությունը:

«Ես կրկնում եմ՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք, որի հետեւանքները նրանք կզգան իրենց վրա»,-ասել Է Զանգանեն:

Նա հավելել Է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»: Նախարարը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: «Իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու պատրանքները, Աստծո օգնությամբ, երբեք չեն իրագործվի»,-հավելել Է Զանգանեն:

Նա այս հայտարարություններով հանդես Է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն Էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ