Անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության. միջազգային փորձագետ

am
anhnar-e-ancoumayin-ardaradatoutyoun-irakanacnel-aranc-dimadroutyan-mijazgayin-porcaget

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան Միացյալ Նահանգներից Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Նա ասել է՝որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ:

«Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների եւ քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ և տեղի է ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք», - ասել է Ռուբեն Կառռանզան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ