Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ապագայում ի՞նչ է սպասվում ազգային գեղեցկության մրցույթի մրցանակակիրներին (տեսանյութ)

apagayoum-inc-e-spasvoum-zgayin-gexeckoutyan-mrcouyti-mrcanakakirnerin-tesanyout

 «Ուրախ եմ, որ կրում եմ Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը:

Անդրադառնալով անձամբ իր և մրցույթի հասցեին հնչած քննադատություններին՝ Հայկուհին ասաց, որ հիմա դրանց շատ նորմալ է վերաբերում. «Ես շնորհակալ եմ, որ ժյուրին ինձ ընտրեց, շատ պրոֆեսիոնալ մրցույթ էր: Ինչ վերաբերում է քննադատություններին, կարծում եմ՝ դրանք նորմալ են, ցանկացած մրցույթում էլ լինում են թե՛ վատ, թե՛ լավ կարծիքներ: Իմ մասին քննադատություններին նույնպես նորմալ եմ վերաբերվում»:

Ազգային գեղեցկության մրցույթի վիցեմիսս Էմմանուելա Գրիգորյանն էլ հավելեց, որ իրենցից յուրաքանչյուրը մասնակցում էր հաղթելու համար, սակայն այնպես ստացվեց, որ այդ հաղթողն այս անգամ ինքը չէր. «Մրցույթը լավ ընթացավ, իսկ քննադատությունները, եթե առողջ են, ճիշտ են, ապա ընդունելի են ինձ համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է սպասվում աղջիկներին ապագայում, ի՞նչ նոր մրցույթների են մասնակցելու, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը պատասխանեց. «Բանակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, բայց հիմա որևէ մի բանի մասին չեմ կարող ասել, որովհետև կոնկրետ համաձայնություն չունենք: Մրցույթների մեծ մասը լինում են հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, այնպես որ՝ ժամանակ ունենք: Վերջին մրցույթը եղել է 2012 թ-ին և այս ժամանակահատվածում ինչ-որ կապեր խզվել են, բայց սկսել ենք վերականգնել»:

Բանախոսի դիտարկմամբ, պլաններ ունեն, որ աղջիկները մասնակցեն ոչ միայն գեղեցկության մրցույթների, այլև բարեգործական և այլ միջոցառումների:

Ավելին՝ տեսանյութում.

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ