Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի  արդյունքները պետք է անհերքելի լինեն. Անդրանիկ Քոչարյան

am
aprilyan-paterazme-qnnox-hancnajoxovi-ardyounqnere-petq-e-anherqeli-linen-andranik-qocaryan

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը շատ դեպքերում լրագրողների համար շատ հասանելի չի լինի, բայց հնարավորության դեպքում պարբերաբար տեղյակ կպահվի, թե ինչ քայլեր են միմյան հաջորդում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը հավելեց, որ հանձնաժողոը 2 ուղղությամբ է գործունեություն ծավալելու՝ իր մշտական հանձնաժողովի շրջանակներում և քննիչ հանձնաժողովի շրջանակներում:

«Քննիչ հանձնաժողովը մեզնից բավական մեծ ուժեր է տանելու, քանի որ  քննիչ հանձնաժողովի  արդյունքները պետք է հասարակության համար անհերքելի լինեն, պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ